ArmLur.am-ը նկատել է, որ ԱԺ ՔՊ-ական պատագամավոր Էդուարդ Աղաջանյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագիրը:
ArmLur.am-ը հաճախ է հետաքրքվում պաշտոնատար անձանց ներկայացրած հայատարարագրերով, որտեղ նրանք ներկայացնում են տարեկան իրենց եկամուտները, անշարժ գույքը և հավելյալ տեղեկություններ, սակայն Աղաջանյանի վերջին ներկայացրած հայտարարագիրը 2022 թվականի հաշվետու տարվանն է:
Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը նախկինում՝ մինչ պատգամավոր դառնալը, եղել է DJ Ed Ward բեմական անունով հայտնի DJ։
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:
ArmLur.am-ը փորձեց հենց Էդուրադ Աղաջանյանից ճշտել, թե ինչու վերջինս հայտարարագիր չի ներկայացրել, սակայն ՔՊ-ական պատգամավորն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։
Էմմա Մարտիրոսյան