Արթիկի բանտում դատապարտյալը երկաթյա կտորներ ու մեխ է կուլ տվել՝ փորձելով վերջ տալ կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` օգոստոսի 3-ին «Արթիկի» ՔԿՀ-ի դատապարտյալ 33-ամյա Գոռ Մանուչարյանը փորձել է ինքնասպանություն գործել մահճակալից պոկված երկաթյա կտորներ և մեխ կուլ տալով։

Նշենք, որ Գոռ Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված թիվ ՏԴ2/0043/01/18 քրեական գործով ամբաստանյալ, 2019թ փետրվարի 20-ին ժամը 16:45-ի սահմաններում դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող՝ տուժող Ռուբեն Հակոբյանի հարցաքննության ընթացքում վերջինիս վիրավորելով՝ սեռական բնույթի հայհոյանքներ տալով։

Քնար Մանուկյան




Լրահոս