ՖՈՏՈ․ Ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում Կենտրոն վարչական շրջանի ծառահատումը․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gellup International Association-ը հարցումներ է իրականացրել մայրաքաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու՝ ճի՞շտ են համարում քաղաքապետարանի կողմից Կենտրոն վարչական շրջանում որոշ հատվածներից մեծ ծառերի հեռացումը և փոխարինումը Սակուրա և Հուդայածառի նոր տնկիներով։

Մայրաքաղաք Երևանի բնակիչների 18․4 %-ը հարցմանը պատասխանել է, որ միանշանակ ճիշտ քայլ էր, 22․5%-ը՝ ավելի շուտ ճիշտ էր, 15․8%-ը՝ ավելի շուտ սխալ էր, 36․8%-ը՝ միանշանակ սխալ էր, իսկ 6․4%-ը դժվարացել է պատասխանել հարցին։

Կենտրոն վարչական շրջանի բնակիչների 21․2%-ը տվյալ հարցմանը պատասխանել է, որ միանշանակ ճիշտ էր, 19․2%-ը՝ ավելի շուտ ճիշտ էր, 13․1%-ը՝ ավելի շուտ սխալ էր, 41․4%-ը՝ միանշանակ սխալ էր, իսկ 5․1%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս