Թուրքիան և Իրաքը անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարությունները ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ Անկարայում բանակցությունների արդյունքներով։

«Մեր երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր ռազմական ոլորտում, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում, մենք ակնկալում ենք մեր համագործակցությունը բարձրացնել ավելի բարձր մակարդակի վրա»,- ասել է Ֆիդանը։




Լրահոս