Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաձգության Հայաստանի կանանց հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից։

«Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1649 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ հրաձիգ Գոհար Հարությունյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն։




Լրահոս