Արթուր Ալեքսանյանի թիմը դիմել է Լոզանի դատարան․ սպասում են պատասխանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել է Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի։

ArmLur.am-ը կապ հաստատեց Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ տեղեկությունը ճշտելու համար։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց՝ վճռորոշ եզրափակիչ գոտեմարտը բողոքարկել են Լոզանի արբիտրաժային դատարանում և հիմա սպասում են պատասխանին։

Թեև հայցն այսօր դատարան է մտել, բայց պատասխանը կարող է ամիսներ տևել։

Հիշեցնենք, որ վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցավարների որոշմամբ 1։4 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավիին։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս