Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին,
◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին,
◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-ին,
◾️Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։




Լրահոս