Armenian text to speach

Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին և 3-ին,

-Արաբկիրում՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 5-ին և 6-ին,

-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։




Լրահոս