ՖՈՏՈ․ Գործում է Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է ընդլայնել և զարգացնել գործունեության շրջանակը։

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ 2024 թվականի ընթացքում հավատարմագրվել և շահագործման է հանձնվել Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան, որտեղ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետների կողմից իրականացվում են միջատաբանական փորձաքննություններ։ Կենտրոնը վերազինված է արդի սարք-սարքավորումներով, որոնց միջոցով առավել ճշգրտորեն իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով պահանջվող փորձարկումները։ Սա նաև նշանակում է, որ տնտեսվարողները խնայելու են ժամանակ ու ռեսուրսներ անհարկի ձգձգումներն ու բեռների կուտակումները հասցնելով նվազագույնի:

Շարունակաբար իրականացվում են աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Առաջիկայում նախատեսվում է նաև բուսական ծագման մոնիթորինգի շրջանակում ընդլայնել հավատարմագրման ոլորտը պեստիցիդների մնացորդային քանակների որոշման ուղղությամբ:

Կարողությունների շարունակական զարգացումը լաբորատոր ծառայությունների կենտրոնի առաջնահերթություններից է։




Լրահոս