Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց։
Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել էր Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի:
ArmLur.am-ը կապ հաստատեց Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ ներկայիս իրավիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը մինչև սեպտեմբերի 19-ն է ժամանակ տվել երկու կողմերին կարծքիներ և բացատրություններ ներկայացնելու համար, սակայն դեռ որևէ պատասխան դատարանից չի եղել:
Էմմա Մարտիրոսյան