Հարավային Կովկասի հարցով «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը, որը նախատեսված է Թուրքիայում, մշակվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անկարայում նման հանդիպման համար աշխատանքներ են տարվում, սակայն կոնկրետ օրվա մասին երկրները կհայտնեն, երբ համատեղ պայմանավորվածություն ձեռք բերվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։