Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների կյանքից զրկվածների թիվը հասել է 325-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի հարավային և արևելյան շրջանների բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը 274-ից հասել է 325-ի, վիրավորների թիվն է՝ 1,2 հազար։

Այս տվյալները հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հանրապետության առողջապահության նախարարությանը հղումով։ Ավելի վաղ առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը հայտնել էր, որ ավիահարվածների հետևանքով զոհվել է 21 երեխա և 39 կին։ Շտապօգնության մի քանի աշխատակից նույնպես զոհվել է:

Առողջապահության նախարարության ղեկավարի խոսքով՝ լիբանանցիներն առաջին անգամ են նման կորուստներ կրում 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։




Լրահոս