Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։

Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 06-ին, Երևան քաղաքում:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեությունը

2008-2011թթ.-ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ
2011-2012թթ.-ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական խմբի պետ
2012-2014թթ.-ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու
IV-IX.2014թթ.-ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ
2014-2018թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ
2018-2019թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/
2019-2020թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/
2020-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
2021-2024թթ.-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ
II-IX.2024թ.-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Պարգևները
ՀՀ Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 01-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
ՀՀ Նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,
ՀՀ վարչապետի 2018 և 2019 թվականների որոշումներով՝ շնորհակալագրերով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Գյումրի քաղաքում:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2009-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա՝ Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
2014-2015թթ.- Շիրակի մարզի դատախազության դատախազ
2015-2016թթ.- Կոտայքի մարզի դատախազության դատախազ
2016-2019թթ.- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ
III-IX.2019թ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ
2019-2021թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ
2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
I-X.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
2022-2024թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով,
ՀՀ Նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:




Լրահոս