ArmLur.am-ը շարունակում է հրապարակել, թե որ աղմկահարույց գործերով դատախազներն են արժանացել շնորհակալագրի կամ պարգեւի:
ՀՀ նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանին շնորհակալագիր է հանձնվել:
Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մի շարք դատախազների և Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, վերջիններս պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, դրամական պարգևով:
Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղավոր է ճանաչվել իշխանությունը չարաշահելու հոդվածով, 4 տարվա ազատազրկման դատապարվեց, սակայն ազատվեց պատժի կրումից՝ համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան