«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ բախումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի բանակի զինծառայողների հետ մարտական բախումների մասին Լիբանանի հարավի սահմանամերձ Էլ Ադիսա բնակավայրում։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իսլամական դիմադրության մարտիկները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ի լուսադեմին բախվել են իսրայելական հակառակորդի հետևակի ջոկատի հետ, որը փորձել է ներթափանցել Էլ Ադիսա քաղաք Հալեթ էլ Մահաֆերի կողմից», – ասվում է շիաների շարժման հայտարարության մեջ:

«Հեզբոլլահ»-ը պնդում է, որ Իսրայելի բանակի ստորաբաժանումը ստիպված է եղել նահանջել կրած կորուստների պատճառով:

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։




Լրահոս