Հայաստանը «հանրությանը մոլորեցնելու նպատակաուղղված շահարկումներ է տարածում». Ադրբեջանից արձագանքել են ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարության երեկվա հայտարարությանը՝ նշելով, թե իբր Հայաստանը «հանրությանը մոլորեցնելու նպատակաուղղված շահարկումներ է տարածում»։

Բաքվից հայտարարում են, թե Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, որ Երևանը հակված է խաղաղության, «մանիպուլյացիաներ են, որոնց նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է»։

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա «հակասական հայտարարություններից և սադրիչ բնույթի քայլերից» և իր գործունեությամբ ու իրական քայլերով դրսևորի հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ»,- նշել են գերատեսչությունից։




Լրահոս