«Հըզբոլլահի» ենթադրյալ ապագա առաջնորդ Հաշեմ Սաֆիեդինի հետ կապը կորել է Իսրայելի ուրբաթ օրվա հարվածներից հետո: Այդ մասին հայտնել է Reuters-և՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ուժերի երեք աղբյուր:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Սաֆիեդինը, որին շատերը համարում են սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի իրավահաջորդը, անհասանելի է ուրբաթ օրը տեղի ունեցած հարվածից ի վեր:
Նշվում է, որ Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածները փրկարարներին խանգարել են որոնումներ իրականացնել այն վայրում, որտեղ, ենթադրաբար, սպանվել է Սաֆիեդինը: