ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից ArmLur.am-ն առանձնացրել է ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը։
Այսպիսով, 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում նպաստ ստացել է 68 հազար 23 մարդ։ 68 հազար 23 նպաստառուներից սոցիալական նպաստ է ստացել 23 հազար 193-ը, իսկ ընտանեկան նպաստ են ստացել 44 հազար 830-ը։
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքներն ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի աղյուսակում ակնհայտ է, որ նպաստառուների մեծ մասը Գեղարքունիքի մարզում են՝ 7 հազար 364 և Լոռու մարզում՝ 6 հազար 293 մարդ։
Երրորդ տեղում Արարատի մարզն է, այստեղ նպաստ է ստանում 4 հազար 376 նպաստառու։
Վայոց Ձորի մարզը նպաստառուների թվով վերջին տեղում է. մարզում նպաստ է ստանում 952 մարդ։
Հարկ է նշել նաև, որ մարզի բնակչության թվաքանակը խիստ կապ ունի նպաստառուների քանակի հետ։
Էմմա Միքայելյան