ՔՊ-ի՝ Արդարադատության նախարարի հիմնական թեկնածուն Արուսյակ Ջուլհակյանն է․ ում կընտրի վարչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը վարչության նիստ կանի, ՔՊ-ականները պետք է քվեարկությամբ որոշեն՝ ով պետք է փոխարինի Գրիգոր Մինասյանին՝ Արդարադատության նախարարի պաշտոնում։

ՔՊ-ում ի սկզբանե հակված են եղել, որ այդ կարևոր պաշտոնը պետք է իրենց կուսակցության անդամներից որևէ մեկը զբաղեցնի։

Իշխող թիմը տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

Թեկնածուների ցանկը, սակայն, գնալով սեղմվել է, քանի որ մեծ մասը՝ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել են առաջադրվել այդ պաշտոնին։

Արդյունքում երկու թեկնածուների շուրջ է գնացել քննարկումը՝ Արուսյակ Ջուլհակյան և Արփի Դավոյան, թեև վերջինս առհասարակ կապ չունի իրավաբանության և արդարադատության հետ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար քննարկումներից հետո հասկացել են, որ Արփի Դավոյանի թեկնածությունը զավեշտալի է, անգամ Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել դա, չնայած, որ վերջինս ասել է՝ վարչության նիստին վաղը քվեարկությամբ կորոշեն։

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել է, Արփի Դավոյանի լոբբինգով ՔՊ-ում զբաղվում են հենց ինքը՝ Դավոյանը, որի բաղձալի երազանքն է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը, ինչպես նաև նրա մտերիմ Անդրանիկ Քոչարյանը։

Այս պահի դրությամբ ՔՊ-ում արդարադատության նախարարի հավանական թեկնածուն Արուսյակ Ջուլհակյանն է, ով նաև ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է։

Ամեն դեպքում այս պահի դրությանբ ՔՊ-ում վերջնական որոշում չկա․ վաղը վարչության նիստին կորոշեն արդարադատության նախարարի հարցը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս