Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտների են հարվածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մեկ ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի հարավում գտնվող ավելի քան 120 օբյեկտների։ Այս մասին նշված է Իսրայելի ռազմաօդային ուժերի X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարվածների թիրախում են եղել «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի, հրթիռային ուժերի, հետախուզական վարչության օբյեկտները։

Ըստ հաղորդագրության՝ գործողությունը շարունակությունն է մի շարք հարվածների, որոնց նպատակն է թուլացնել «Հեզբոլլահ»-ի հրամանատարական, վերահսկման և կրակային կարողությունները և օգնել իսրայելական ցամաքային ուժերին՝ հասնելու իրենց օպերատիվ նպատակներին։




Լրահոս