ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գույքի հափշտակության, խարդախության և կողոպուտի դեպքերը` 2023-ին. ուշագրավ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2023 թվականին սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քանակի մասին ՀՀ մարզերում և Երևանում՝ ըստ տեսակների։

Այսպիսով, 2023 թվականին սեփականության դեմ ուղղված հանցագործությունները մայրաքաղաքում եղել են 6982 անգամ, այդ թվում՝ 6204 գույքի հափշտակություն, որից 45-ը ավազակություն, 101-ը կողոպուտ, 4436-ը գողություն, դրանից 367-ը՝ բնակարանային։ Խարդախության դեպք գրանցվել է 1444 անգամ, յուրացման կամ վատման դեպք գրանվել է 178 անգամ։ Ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործման 5 դեպք է գրանցվել, իսկ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ՝ 773 անգամ։

Արմավիրի մարզում 2023 թվականին գրանցվել է գույքի հափշտակման 567 դեպք, որից 8-ը ավազակություն, 12-ը կողոպուտ, 347-ը գողություն, դրանցից 43-ը՝ բնակարանային։ Խարդախության դեպք Արմավիրի մարզում գրանցվել է 162-ը, իսկ յուրացման կամ վատման՝ 38 դեպք։ Սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ եղել են 129 անգամ։

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին գրանցվել է գույքի հափշտակությունների 226 դեպք, որից 4-ը ավազակություն, 4-ը կողոպուտ, 132-ը գողություն, դրանից էլ 45-ը բնակարանային։ Խարդախության դեպքեր գրանցվել են 65 անգամ, իսկ յուրացման կամ վատման դեպք՝ 21 անգամ։ Սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 47 անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Սրապիոնյան




Լրահոս