ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին․ ինչ է կատարվել Ջոն Կիրակոսյանի դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր Մարինա Ադուլյան-Անդրյանը «Ֆեյսբուք» սոցալիական ցանցի իր էջում գրել է․

«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։

Այդ ամենը երեխաների աչքի առաջ,, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։

Լավ, ո՞՞՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։
Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ,, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞՞՞»։




Լրահոս