Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:08-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկմարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 18:32-ին: Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 33 հա հնձած արտ:




Լրահոս