Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում, «Երևանի Ղևոնդ Ալիշյանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։