Գերմանական Lufthansa ավիաընկերութունը տհաճ անակնկալ է մատուցել իր ուղևորներին:
Ապրիլի 2-ի վաղ առավոտյան ընկերության օդաչուները գործադուլ են սկսել ` աշխատավարձին 10% հավելմանը և աշխատանքի պայմանների բարելավմանը հասնելու նպատակով:
Գործադուլը կտևի մինչև ապրիլի 5-ը և կավարտվի շաբաթ երեկոյան: Այդ ժամանակահատվածում չեղյալ է հայտարարվել 3,8 հազար թռիչք, ինչի արդյունքում կտուժեն 425 հազար ուղևոր:
Ընկերությունը կիրականացնի միայն 500 թռիչք:
Հետաձգումները վերաբերում են մասնավորապես ռուսաստանան ուղղություններին, հայտնում է ИТАР-ТАСС-ը: