Չեչնիայի տարածքում առաջին անգամ անօդաչու թռչող սարքի հարձակում է տեղի ունեցել. անհայտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են տեղի հատուկ նշանակության համալսարանի վրա։ Այս մասին հաղորդում են տելեգրամյան ալիքները։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում գտնվող դատարկ շենքին։ Հարձակումից հետո տանիքը բռնկվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։
Լրատվամիջոցները համալսարանն անվանել են Ռուսաստանի ամենամեծ հավաքագրման կենտրոններից մեկը։