ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անվանել է Ռուսաստանի թշնամիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան երկրներն այսօր Ռուսաստանի թշնամիներն են, նրանք իրենք են իրենց դրել այս իրավիճակում, և դա ցավալի է, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Արևմտյան երկրները, Արևմտյան Եվրոպան, իհարկե, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան Ռուսաստանի թշնամիներն են: Նրանք իրենց դրել են այս իրավիճակում, և դա տխուր է: Ժամանակը բուժում է, պատերազմներն ավարտվում են, բայց ժողովուրդների հարաբերությունները, ցավոք, այս ամենից հետո շատ են տուժում»,- ասել է Մեդվեդևը RT-ին տված հարցազրույցում։

Մեդվեդևը զուգահեռ է անցկացրել Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո ստեղծված իրավիճակի հետ. այն ժամանակ ԽՍՀՄ-ում ատում էին գերմանացիներին, քանի որ կարծում էին, որ նրանք զավթիչներ և մարդասպաններ են, որոնք մահ են բերում:

«Տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի հասնեինք Գերմանիայի հետ լավ հարաբերությունների հետագծին… Ինչու՞ եղավ այս ամենը: Պետք է հասկանալ, որ ամերիկացիների, բրիտանացիների, եվրոպացիների հետ նման հարաբերությունները, չնայած մեր մտերմությանը և ընդհանուր պատմությանը, դեռ երկար կպահպանվեն։ Սա զոհաբերվեց, անհասկանալի է, թե ինչի համար: Միայն փողի՞: Սա շատ ցավալի է»,- ընդգծել է Մեդվեդևը։




Լրահոս