ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ցմահ որակազրկված եք. Հովիկ Աղազարյանը նեղսրտած է «Ժողովուրդ» օրաթերթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը ավելի վաղ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը խայտառակություն էր հեղափոխական թիմի համար. միմյանց մեղադրել են կոռուպցիայի, հովանավորչության, անձնական շահերը սպասարկելու, թիմը ներսից խոցելու, խարդավանքների մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով` վերջին ակտիվի նիստը տևել է 3 ժամից ավելի, որի ընթացքում ՔՊ-ականները միմյանց ոչնչացրել են:

4 տասնյակից ավելի ներկաներ խայտառակել են Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց ելույթներում նրան մեղադրելով խարդավանքների, թիմի ներսում յուրայիններին կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացնելու, գործընկերներին բարոյական սահմաններից դուրս որակումներ տալու համար և, վերջապես, պառակտիչ գործունեություն ծավալելու համար:

Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը փորձեց զրուցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, սակայն վերջինս նշեց․ «Դուք ցմահ որակազրկված եք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս