Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ հոլիվուդյան աստղերը ճնշումների են բախվել․ նրանց ստիպել են աջակցել նախագահի թեկնածու Քամալա Հարրիսին։
«Հայտնի մարդկանց զանգում է Հոլիվուդում ազդեցիկ մեկն ու ասում, որ պետք է աջակցեն Հարրիսին»,-ասել է Մասկը հաղորդավար Ջո Ռոգանին տված հարցազրույցում։
«Նրանց զգուշացնում են, որ հակառակ պարագայում նրանց այլևս երբեք չեն ընդգրկի ոչ մի ֆիլմում կամ համերգում»,-հավելել է Մասկը։