ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել երկու դատավորի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ-ն բավարարել է արդարադատության նախարարի՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը և նրան հայտարարել է նկատողություն։ ԲԴԽ անդամներ Էդգար Հովհաննիսյանն ու Արթուր Աթաբեկյանը դեմ են քվեարկել որոշմանն ու հատուկ կարծիք ներկայացրել։

ԲԴԽ-ն նկատողություն է հայտնել նաև վերաքննիչ դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանին. այս կապակցությամբ ևս նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել։

Քննելով Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ դատավոր Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, խորհուրդը որոշել է այն բավարարել և դատավորին հայտարարել նկատողություն։

Խորհուրդն ընդգծել է՝ դատավորն օրինական ուժի մեջ մտած վճռի կայացումից 8 տարի անց դրա դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց պատշաճ հիմնավորման և պատճառաբանման, վարույթ ընդունելով և վճիռը բեկանելով թույլ է տվել իրավական որոշակիության սկզբունքի, ինչպես նաև անձի արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտումներ:




Լրահոս