«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» և գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել:
Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին shamshyan.com-ը գրել էր, որ Hayat Project-ի համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկա էր եղել նաև «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյան վիճաբանության մեջ էր մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ «Вот такая доля воровскаяа»-ն, ու մարզպետը ընդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։
Եվ ահա, իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են այս օրերին տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:
ArmLur.am-ը այսօր ԱԺ-ում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվել է գողականի որդու հետ միջադեպի մասին։
Մանրամասները՝տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան