ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը սեպտեմբերի 22-ից արձակուրդ է գնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսիսյանին տրամադրվել է 4 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ՝ սեպտեմբերի 22-ից 25-ը ներառյալ։
Մարզպետի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը։
Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սոնա Գրիգորյան























































































