ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ փոխնախարարը՝ իրեն սպասարկող վարորդի կոռուպցիոն գործերի մասին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն պահին, երբ ինքս տեղեկացել եմ նման հնարավոր ապօրինությունների մասին, սեպտեմբերի 14-ին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր վարորդի կողմից կոռուպցիոն գործարքներ իրականացնելու հանգամանքին, ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոտանյանը:

«Նախ իմ վարորդը չի, ԱԳՆ-ում աշխատող վարորդի մասին է խոսքը գնում, որն աշխատել է Արտաին գործերի նախարարությունում մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ աշխատելը: Ինքը աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին, բայց սեպտեմբերի 4-ից հետո ինձ չի սպասարկել: Ես վստահ եմ, որ թե՛ ես, թե՛ հանրությունը, կտեղեկանա գործի մասին»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս