ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Համարձակ տղա» դատավորի ունեցվածը կալանքի տակ է․ ինչ է սպասվում Արտուշ Գաբրիելյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ առաջին անգամ գործող դատավորի դեմ ապօրինի գույքի բռնագանձման գործով հայցադիմում է ներկայացվել դատարան։

Արտուշ Գաբրիելյանի ունեցվածքը կալանքի տակ է: Ասել է, թե իշխանության սրտի դատավորը, որը օրերս կարգապահական պատասխանատվության ենթարկվեց, իրավապահների տեսադաշտում է:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատավորը համարձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մասով որոշում կայացնել, նրա խափանման միջոցը ընտրել կալանավորումը: Նրա այս քայլի համար Գաբրիելյանին դատական համակարգում որակեցին «համարձակ տղա»:

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
5 անշարժ գույք.
4 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
62 միլիոն 811 հազար դրամ.
1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս