Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 219-ի, զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է երկրի արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքում։ Այս մասին հայտնում է Cadena SER ռադիոկայանը։
Ըստ տվյալների՝ անհետ կորածների թիվը հասել է 93-ի։ Միաժամանակ, իշխանությունները պարզաբանում են, որ աղետի հետևանքով զոհվածներից 54-ի ինքնությունը դեռևս բացահայտված չէ։
Նախկինում հաղորդվում էր 217 զոհի և 89 անհետ կորածի մասին։