Նոյեմբերի 5-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին, նորանշանակ նախարարը Արդարադատության նախարարությունում հայտարարություն է արել։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գալյանը Արդարադատության նախարարության աշխատակազմին ասել է, թե «մի՛ վախեցեք, հանգիստ եղեք, կադրային ջարդ չեմ անելու»
ArmLur.am-ը դիմեց Արդարադատության նախարարություն՝ մեկնաբանության համար։ Ի պատասխան՝ հայտնեցին.
«Նոյեմբերի 7-ի՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հայտարարել է, որ դեռ վաղ է կադրային փոփոխությունների մասին խոսելը, այլ մեկնաբանություն այդ հարցի հետ կապված չունենք»։