ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հրայր Ռուդոլֆի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության պետ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք է ստացել:
Նվեր Հայսերի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձին իր օգտին գործողություն կատարելու համար տվել է կաշառք, ինչպես նաև իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նպաստել է կաշառք տվողի և ստացողի միջև կաշառքի, կաշառքի առարկայի շուրջ համաձայնության գալուն և կաշառքի առարկան փոխանցել է պաշտոնատար անձին:
Անժելա Սամվելի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտին գործողություն կատարելու համար պաշտոնատար անձին միջնորդի միջոցով տվել է կաշառք:
Քնար Մանուկյան