Ռուսաստանը ուկրաինացիներին նախապես կառաջարկի լքել վտանգավոր գոտիները. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհրաժեշտության դեպքում և որպես պատասխան միջոցներ ընտրելով Ուկրաինայի տարածքում «Օրեշնիկի» նման համակարգերով ոչնչացման թիրախներ, մենք նախապես կառաջարկենք խաղաղ բնակիչներին, ինչպես նաև կխնդրենք այնտեղ գտնվող բարեկամ պետությունների քաղաքացիներին լքել վտանգավոր գոտիները: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք դա կանենք մարդասիրական նկատառումներից ելնելով` բացահայտ, հրապարակային, առանց թշնամու հակազդեցությունից վախենալու, որը նույնպես ստանում է այդ տեղեկությունը: Ինչու՞ առանց վախի: Որովհետև նման զենքին հակազդելու միջոցներ ներկայումս չկան։ Հրթիռները թիրախները խոցում են 2,5–3 կիլոմետր վայրկյան արագությամբ։ Աշխարհում առկա ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը և Եվրոպայում ամերիկացիների ստեղծած հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն որսում նման հրթիռները։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ոչ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ-ն է ոչնչացրել միջազգային անվտանգության համակարգը և շարունակելով պայքարել ու կառչել իր գերիշխանությունից՝ ամբողջ աշխարհը մղում է դեպի գլոբալ հակամարտություն։ Մենք միշտ նախընտրել ենք և այժմ էլ պատրաստ ենք բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Բայց պատրաստ ենք նաև իրադարձությունների ցանկացած զարգացման։ Եթե ​​որևէ մեկը դեռ կասկածում է, ապա իզուր. պատասխանը միշտ կլինի»,- նշել է նա:




Լրահոս