«Գոյ»-ի փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ հայտարարություն՝ դատական նիստին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։

«Այս գործընթացը ոչ միայն իրավական, այլև մշակութային արժեքների և ստեղծագործական իրավունքի պաշտպանության հարց է։

«Գոյ» թատրոնը որպես հայկական արվեստի կարևորագույն կենտրոն` կանգնած է իր գոյատևման համար պայքարի ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ այս նիստը ոչ միայն մեր, այլև ամբողջ հայկական մշակույթի համար է՝ որպես ազգային և ինքնատիպ թատրոնի իրավունքների պաշտպանություն։

«Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ստեղծագործական ազատության հենարան՝ ներկայացնելով արվեստի նորարարական մոտեցումներ։

Թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը։

Այս նիստը Հայաստանի մշակութային ապագայի համար կարևոր նշանակություն ունի»,- նշում են «Գոյ» թատրոնից։




Լրահոս