Գյումրու քաղաքապետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ: Տևական ժամանակ է, ինչ քաղաքում անիշխանություն է տիրում։
Քաղաքապետի պաշտոնի համար շրջանառվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն»-ը մասնակցելու է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին։
«Սոցիալական ցանցերում հարաբերական լռությունս պայմանավորված էր այն հանգամանքով, որ, որպես քաղաքական թիմի ղեկավար, քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն ունեի: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այլևս ունի որոշում՝ մենք մասնակցելու ենք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին»,- հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք կուսակցության» առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Սուրենյանցը նաև հայտարարել է, որ երբ կնշանակվեն ընտրությունների օրերը՝ կհայտարարեն ընտրություններին մասնակցության ձևաչափի և իրենց թեկնածուի մասին։
Աննա Սրապիոնյան