Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը կտրուկ է արձագանքել Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լեհաստանի նախագահ  Անջեյ Դուդայի այցելությանը հայ-ադրբեջանական սահման, որն իրականացվել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունում սպառնացել է Եվրոպայի խոշոր երկրներից մեկի ղեկավարին:

Ադրբեջանի դիվանագիտական կառույցն այդ այցելությունը որակել է որպես «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորում»: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում համապատասխան «դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկել այս անբարյացակամ գործողության դեմ»:

 




Լրահոս