Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը, ինչպես նաև քաղաք տանող բոլոր ճանապարհները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք ռազմական աղբյուրների:
Սիրիական բանակին հրահանգվել է հետևել քաղաքի հիմնական շրջաններից անվտանգ հեռանալու մասին հրամանին, որտեղ գտնվում են իսլամիստները։
Սիրիայի զորքերի դեմ մարտնչող թուրքամետ իսլամիստական խմբավորումները անսպասելի հարձակման են անցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Մարտերը վերսկսվել են նաև Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքի մոտակայքում։ Ապստամբների գլխին կանգնած է Հայաթ Թահրիր աշ Շամ արմատական խմբավորումը, որը 2017 թվականին անջատվել էր Ալ Քաիդայից: