44-օրյա պատերազմին չներկայացած զինապարտները հայտնվել են դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արթուր Կարապետի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման Արթիկի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով զինապարտների և զինտեխնիկայի հաշվառման, կցագրման և ամրագրման, զորամասերը զորահավաքային ռեսուրսներով ժամանակին և որակով համալարելու պարտականություն, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական այլ հաշագրգռվածությունից ելնելով անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, չարաշահել է պաշտոնեական դիրքը, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Համլետ Դարբինյանին, ռազմական դրության ժամանակ պաշտոնեական լիազորությունների սահմաններն անցնելուն՝ որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

ArmLur.am-ին նաև հայտնի դարձավ, որ Արա Նշանի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման Ապարանի բաժանմունքի պետի պաշտոնում, հանդիսանալով քաղաքացիական ծառայության պաշտոնատար անձ, ունենալով Հայաստանի Հանրապետության զինվորական միավորումներում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, մասնավորապես ունենալով պահեստազորում հաշվառված քաղաքացիներին պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու մասին որոշում կայացնելու լիազորություն, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Ըստ ArmLur.am-ի՝ Նարեկ Հովհաննեսի Հոխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, հաշվառված լինելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում՝ որպես զինապարտ, Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 31-ին, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով, պարտավոր լինելով ներկայանալ նշված տարածքային ստորաբաժանում՝ զորահավաքային ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայացել զինկոմիսարիատ՝ այդ կերպ խուսափել զորահավաքային զորակոչից:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հարություն Հովհաննեսի Հոխանյանին եղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, հաշվառված լինելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում՝ որպես զինապարտ, Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 31-ին, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով, պարտավոր լինելով ներկայանալ նշված տարածքային ստորաբաժանում՝ զորահավաքային ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայացել զինկոմիսարիատ՝ այդ կերպ խուսափել զորահավաքային զորակոչից:

Քնար Մանուկյան




Լրահոս