ՔՊ-ն հրաժարվում է մեկնաբանել Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու որոշումը:
Երեկ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ մերժում է Նիկոլ Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու խնդրանքը:
ArmLur.am-ը այսօր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից եւ ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերաբերվում Աղազարյանի այս որոշմանը, քննարկե՞լ են ֆրակցիայում եւ հնարավոր է նրան հեռացնեն ֆրակցիայից, սակայն թե՛ Ալեքսանյանը, թե՛ Կոնջորյանը նշեցին, որ դեռ չեն մեկնաբանում, բայց առաջիկայում կխոսեն այդ մասին:
Քրիստինա Մուշեղյան