Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործադուլի հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն:
«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որ նախաքննություն իրականացվի ու պարզվի՝ արդյո՞ք գործ ունենք աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է որոշակի հետևանքներ, թե՞ առնվազն առանձին անձանց մասով գործ ունենք երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը: Ես չեմ բացառում, որ նաև այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր»,- ասաց Գրիգորյանը:
Նա նաև հավելեց, որ աշխատանքային խնդիրները բարձրաձայնելու կերպեր կան, չի կարելի դա հանրության հաշվին անել. «Եվ մենք մեզնից կախված գործիքակազմը կիրառելու ենք, որ նախ այս իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի և կանխենք հետագայում անգամ որևէ միտք, որ կարելի է նման իրավիճակ նորից ստեղծել»: