Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո՝ Թումանյան փողոցը վերջապես անցանելի է վարորդների համար, բայց ոչ անվտանգ:
Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է որ Թումանյան փողոցում գոյություն չունի ո՛չ մի ճանապարհային գծանշում և հետիոտնային անցում, ինչը դժվարացնում է երթևեկը Երևանի կենտրոնում և վտանգում հետիոտներին:
Հակառակ գծանշումների բացակայությանը՝ հստակ և վառ կարմիրով գծված են վճարովի կայանատեղիների համար նախատեսված եզրային գծերը:
Ստացվում է, որ պատկան մարմինների պատկերացմամբ շատ ավելի կարևոր է վարորդներց գումարներ կորզելն ու չվճարելու դեպքում տուգանելը, քան անվտանգ երթևեկություն կազմակերպելը թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար՝ մայրաքաղաքի ամենաբանուկ և կենտրոնական փողոցներից մեկում:
Ուստի այստեղից կարելի է հետևություն անել, որ քաղաքացին ամեն դեպքում Փաշինյանի իշխանության համար տուգանքի մատերիալ է:
Մանրամասները՝ տեսանյութում