Տիգրան Պետրոսյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 5-ից Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, մասնավորապես՝ Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիներով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով:

Բացի այդ, Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների փողոցների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի:




Լրահոս