Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Քոչարյան փողոցում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես` Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան – Գյուրջյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:



























