Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մայիսի 25-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի հավաքականի հետ:
Այս մասին լրագրողներին հաղորդեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի(ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Իրաքի հավաքականն այժմ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում զբաղեցնում է 103-րդ տեղը:
Արժանի է հիշատակման նաև այն, որ Հայաստանի ազգային թիմը մայիսի 30-ին Ժնևում մրցելու է Ալժիրի հավաքականի հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում հյուրընկալվելու է Գերմանիայի ընտրանուն: