Իրանի, Իրաքի և Սիրիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղդադում տեղի է ունեցել Իրանի, Իրաքի և Սիրիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի առջև ծառացած խնդիրներին և Սիրիայում անվտանգության վերջին զարգացումներին: Բանակցությունների մասնակիցները դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով և ընդգծել հակազդեցության հավաքական գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված է Իրաքի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունների ղեկավարները դատապարտել են նաև Իսրայելի հարձակումները Սիրիայի, ինչպես նաև Գազայի և Լիբանանի վրա, ընդգծել են Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իրաքյան «Ալ-Շարքիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ընդգծել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները չեն սահմանափակվի այդ երկրի սահմաններով և սպառնում են նաև Իրաքի անվտանգությանը:

Արաղչին հայտարարել է, որ Իրանը միշտ աջակցել է և շարունակելու է աջակցել Սիրիային:




Լրահոս